Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ծեծկռտուք` ուշադրությունը շեղելու նպատակով

Ծեծկռտուք` ուշադրությունը շեղելու նպատակով
01.05.2025 | 16:04

Երևանի Նոր Նորքի իշխանամետ թաղապետի և նրա ոհմակի խուլիգանության` Արթուր Չախոյանին ծեծելու նպատակը հանրության ուշադրությունը մոտ 300 միլիոն դրամով իբր վերանորոգված, բայց իրականում չվերանորոգված և «ժամկետնանց» մանկապարտեզի խայտառակ պատմությունից հանրության ուշադրությունը շեղելն է, որի վերանորոգումը կատարում է քայլիստամերձ մի ընկերություն:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը և բլոգեր Արթուր Չախոյանը շատ կարևոր հարցեր են բարձրաձայնում և բացահայտում են ահռելի գումարների վատնման և մսխման դեպքեր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/gagik.hambaryan/videos/1319177322490495

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ